ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Իրանի ԱԳ նախարարը այցելում է Պեկին, Մոսկվա և Բրյուսել

Իրանի ԱԳ նախարարը այցելում է Պեկին, Մոսկվա և Բրյուսել
13.05.2018 | 22:33

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեկնել է Պեկին՝ հանդիպելու Չինաստանի ԱԳ նախարար Վանգ Յիին: Սա Զարիֆի դիվանագիտական այցերի առաջին փուլն է, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս 2015-ի միջուկային համաձայնագրից: Զարիֆի խոսնակը հայտարարել է, որ նա ծրագրում է այցելել Մոսկվա և Բրյուսել՝ փորձելով փրկել միջուկային համաձայնագիրը: Չինաստանը հաստատել է, որ բանակցությունների օրակարգում է նաև Իրանի միջուկային համաձայնագրի հարցը: «Ինչպես մեր երկրի նախագահն ասել է՝ մենք պատրաստ ենք բոլոր զարգացումներին,- հայտարարել է Մոհամադ Ջավադ Զարիֆը,-եթե միջուկային համաձայնագիրը պետք է պահպանվի, Իրանի ժողովրդի շահերը պետք է պաշտպանվեն»:


Իրանի նախագահ Հասան Ռոհանին այսօր վերահաստատել է, որ Թեհրանը դուրս չի գա միջուկային համաձայնագրից, եթե իր շահերը պաշտպանվեն:

Դիտվել է՝ 839

Մեկնաբանություններ

Երբ շշից դուրս ե­կած ջի­նը պաշ­տոն է նվի­րում